Բուխարու երկարության 95%-ն ընդգրկող բոցի գիծ
Բոցի նեղ գիծն անցնում է բուխարու գրեթե ամբողջ երկարությամբ

Բոցի ժամանակակից տեխնոլոգիա
Ուլտրաձայնային մոդուլը ջուրը վերածում է մանր մառախուղի։ LED լուսավորությունը մառախուղին տալիս է շարժվող, ծավալային բոցի տեսք։ Համակարգն աշխատում է առանց այրման։

Բոցի նեղ գիծն անցնում է բուխարու գրեթե ամբողջ երկարությամբ
Ընտրեք ինտերիերին և տրամադրությանը համապատասխան երանգը
Կարգավորեք բոցի բարձրությունը 6 հասանելի մակարդակով
Հպումային վահանակ, ZENGGE հավելված և 360° RF հեռակառավարիչ
Չափերի ամբողջ տեսականին

Ննջասենյակ կամ ընթերցանության անկյուն

Աշխատասենյակ կամ փոքր հյուրասենյակ

Հեռուստացույցի հատված բնակարանում

Ժամանակակից հյուրասենյակ

Ընդարձակ հատված՝ հեռուստացույցով

Առանձնատուն կամ մեծ հյուրասենյակ

Պենտհաուս կամ բաց հատակագծով տարածք

Հյուրանոց, ռեստորան կամ առանձնատուն

Ընդարձակ բնակելի կամ հանրային տարածք
Արագ ընտրություն
Ըստ հեռուստացույցի չափի կառաջարկենք համաչափ բուխարի։ Վերջնական ընտրության ժամանակ հաշվի կառնենք նաև պատի և տեղադրման բացվածքի լայնությունը։
Հեռուստացույցի նշված չափը դիզայներական առաջարկ է և տեխնիկական սահմանափակում չէ։
3D մոդելը բեռնվում էՏեխնիկական կառուցվածք
3 մմ հաստությամբ պողպատե վահանակը, չժանգոտվող պողպատից ջրի տարան և պաշտպանիչ տվիչները նախատեսված են կայուն աշխատանքի համար։ Ջուրը լցվում է ձեռքով։
ՖԱՅԼԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բուխարին կառավարեք PC LCD հպումային վահանակով, ZENGGE բջջային հավելվածով կամ 360° RF հեռակառավարիչով։ Ժամաչափով կարող եք սահմանել աշխատանքի տևողությունը կամ ժամանակացույցը։
Ջրի պակասի դեպքում համակարգն ինքնաբերաբար դադարեցնում է աշխատանքը։ Նախատեսված են նաև էլեկտրական հոսանքի արտահոսքից պաշտպանություն և ջրի մակարդակի ձայնային ազդանշան։

ՊԱՐԶ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Բաքը լցվում է վերևի կլոր բացվածքից՝ համապատասխան ձագարի միջոցով։ Մոդելից կախված՝ բաքի տարողությունը 4-ից 20 լ է։

Պատրաստի լուծում
Եթե չեք ցանկանում առանձին կահույք կամ խորշ նախագծել, ընտրեք պատրաստի կորպուսով տարբերակը։ Այն տեղադրում ենք նախատեսված հատվածում, որից հետո բուխարին պատրաստ է օգտագործման։
400 000 դրամԻրական տեղադրումներ
Fireplace Armenia-ի իրականացրած նախագծերից լուսանկարներ՝ տարբեր ինտերիերներում և լուսավորության ռեժիմներով։




ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Փորձարկման ընթացքում ստուգվում են կորպուսի հավաքումը, ջրային համակարգը, մառախուղի գիծը, լուսավորությունն ու կառավարումը։
Fireplace Armenia
Fireplace Armenia-ն գործում է 2023 թվականից։ Օգնում ենք ընտրել ճիշտ չափը, տալիս ենք տեղադրման բացվածքի ճշգրիտ տվյալները և աջակցում տեղադրման ու օգտագործման ընթացքում։ Աշխատել ենք ավելի քան 100 հաճախորդի հետ։
Հաճախ տրվող հարցեր
Ոչ։ Բոցի պատկերը ստեղծվում է ջրային մառախուղի և LED լուսավորության միջոցով, ուստի այրում չկա։
Ջուրը լցվում է ձեռքով։ 2 տվիչ վերահսկում են ջրի մակարդակը, իսկ ջրի պակասի դեպքում համակարգը դադարեցնում է աշխատանքը։
Լիքը լցված բաքով բուխարին կարող է աշխատել մինչև 8 ժամ անընդմեջ։ Բաքի տարողությունը մոդելից կախված 4-ից 20 լ է։
Ոչ։ Այս շարքը դեկորատիվ է․ այն ստեղծում է բոցի պատկեր և մթնոլորտ, բայց չի փոխարինում ջեռուցման համակարգին։
Այո, եթե պահպանվեն նախագծով նախատեսված բացվածքն ու անվտանգ հեռավորությունները։ Մինչ տեղադրումը սխեման համաձայնեցրեք մեր մասնագետի հետ։
PC LCD հպումային վահանակով, ZENGGE հավելվածով կամ 360° RF հեռակառավարիչով։ Ձայնային օգնականով կառավարում նախատեսված չէ։
Բուխարու պաշտոնական երաշխիքը 12 ամիս է։
Սկսենք չափից
Մեր թիմը կառաքի բուխարին և կտեղադրի այն։ Առաքումն ու մասնագիտական տեղադրումը հավելավճար չեն պահանջում։